3000 տարեկան ոսկե ապարանջանը անհետացել է Կահիրեի Եգիպտական ​​թանգարանի վերականգնման լաբորատորիայից, հայտնել է երկրի հնությունների նախարարությունը, հաղորդում է AFP-ն։

Ապարանջանը, որը նկարագրվում է որպես ոսկե ժապավեն՝ զարդարված «գնդաձև լազուրիտե ուլունքներով», թվագրվում է Եգիպտոսի 21-րդ դինաստիայի (մ.թ.ա. 1070-945) փարավոն Ամենեմոպի գահակալության ժամանակաշրջանին: Նախարարությունը երեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ չի նշել, թե երբ է վերջին անգամ տեսել գտածոն:

Համաձայն եգիպտական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կորուստը հայտնաբերվել է վերջերս՝ գույքագրման ժամանակ, թեև այս տեղեկությունը հնարավոր չի եղել հաստատել։ Նախարարությունը հայտնել է, որ սկսվել է ներքին հետաքննություն և երկրի բոլոր օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում հնությունների պահպանության ծառայությունները բերվել են մարտական վիճակի։

Այս դեպքի մասին անմիջապես չի հայտարարվել, որպեսզի հնարավորություն տրվի շարունակել հետաքննությունը և ներկայումս իրականացվում է լաբորատորիայի պարունակության ամբողջական գույքագրում։ Թահրիր հրապարակում գտնվող Եգիպտական թանգարանը պահպանում է ավելի քան 170 000 ցուցանմուշ, այդ թվում՝ Ամենեմոպ արքայի հայտնի ոսկե դիմակը։ Անհետացումը տեղի է ունեցել Մեծ եգիպտական թանգարանի՝ նոյեմբերի 1-ին նախատեսված հանդիսավոր բացումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Արվեստի ոլորտում նորարարություններ կատարելու, անհատականացված և ինտերակտիվ փորձառություններ ստեղծելու, ինչպես նաև ուսումնական գործընթացները բարելավելու համար օգտագործվում է արհեստական բանականություն, հավելյալ իրականություն, վիրտուալ իրականություն, մեքենայական ուսուցում և այլն։

2021 թվականին Եգիպտոսը հսկայական շքերթ է կազմակերպել, որի ընթացքում 22 թագավորական մումիաներ, այդ թվում՝ Ռամզես II-ի և Հատշեփսուտ թագուհու մումիաները, տեղափոխվել են Հին Կահիրեի Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան։ Սա Եգիպտոսի թանգարանային ենթակառուցվածքի զարգացման և երկրի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ավելի լայն ջանքերի մաս է կազմում։