Եվրոպական խորհրդարանն իր մշտական ներկայացուցչությունը կբացի Կիևում։ Նախագծի մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու համար մենք Կիևում Եվրոպական խորհրդարանի մշտական ներկայացուցչություն կբացենք, որպեսզի կարողանանք ամեն օր ձեզ հետ համատեղ աշխատել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում։
Մեցոլան հայտարարել է նաև, որ Եվրոպան կշարունակի «խիստ պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ, և որ հակամարտության ավարտից հետո Ուկրաինան «կմիանա Եվրոպական Միության ազգերի ընտանիքին»։
Եվրոպական խորհրդարանի նախագահը չորեքշաբթի ժամանել է Կիև։ Euractiv պորտալի տվյալներով՝ Մեցոլան իր այցի ընթացքում պետք է հանդիպի Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։





























