Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայում քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ) հետ կապերի կասկածանքով տասը զինվորականներ են ձերբակալվել։
Անկարայի գլխավոր դատախազությունը գործողություն է սկսել FETÖ-ի դեմ, որը, ըստ նրանց, փորձում էր ներթափանցել Թուրքիայի ռազմածովային ուժեր։ Գործողությունները իրականացվել են երկրի երեք նահանգներում։
Ձերբակալվածների թվում են մեկ գործող և ավելի վաղ զորացրված ինը սպա և ենթասպա։
Քննիչների վարկածով՝ նրանք կազմակերպության ներկայացուցիչների հետ շփվել են հեռախոս-ավտոմատ գծերով։



























