Վերջերս հոսպիտալացման ընթացքում անցկացված հետազոտությունը հաստատել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մաշկի քաղցկեղը, լրագրողներին հայտնել է նրա բժիշկ Կլաուդիո Բիրոլինիին։
«Յոթ կասկածելի վնասվածքներից երկուսի թեստը դրական է եղել մաշկի տափակ բջջային քաղցկեղի համար։ Դա ոչ ամենաթեթև, ոչ էլ ամենաագրեսիվ տարբերակը չէ. դա միջանկյալ ձև է, այդուհանդերձ մաշկի քաղցկեղի տեսակ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ըստ Terra-ի՝ ասել է Բիրոլինին:
Ըստ բժշկի՝ ուռուցքները տեղայնացվել են Բրազիլիայի նախկին նախագահի կրծքավանդակի հատվածում և ձեռքին։



























