«13-րդ ալիքի» տվյալներով՝ Իսրայելի հետախուզական գործակալությունը՝ Մոսադը, Թեհրանի և Թել Ավիվի միջև 12-օրյա պատերազմի սկզբում մոտ 100 օտարերկրյա գործակալ է ուղարկել Իրան, հաղորդում է Voice of Turkey թելեգրամյան ալիքը։

Գործակալներին հանձնարարվել էր ոչնչացնել իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանները և հակաօդային պաշտպանության համակարգերը։

Նշվում է, որ դա Իսրայելի հետախուզության երբևէ իրականացրած ամենախոշոր գործողություններից էր։