ԱՄՆ նախագահի խաղաղապահ առաքելությունների հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կարող է իրավական խնդիրների առաջ կանգնել՝ կրիպտոարժույթային ակտիվներ ունենալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ Ուիթքոֆը դեռ չի վաճառել կրիպտոարժույթային ակտիվները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ կապված World Liberty Financial ընկերությունում իր բաժնեմասը, ինչը կարող է շահերի բախման հանգեցնել։
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Ուիթկոֆն ավարտել է իր սեփական ֆինանսական հայտարարագիրը և համագործակցում է էթիկայի պաշտոնյաների և խորհրդատուների հետ՝ ապահովելու համար, որ նա լիովին համապատասխանի կառավարության կանոններին, ներառյալ ակտիվների վաճառքի համար անհրաժեշտ բոլոր իրավական միջոցների ձեռնարկումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg-ը, հատուկ բանագնացը վաճառել է իր Witkoff Group ընկերությունում սեփական բաժնեմասը՝ 120 միլիոն դոլարով: Նրա հայտարարագրված ակտիվները գերազանցում են 350 միլիոն դոլարը: Ուիթքոֆը բաժնեմասեր ունի SpaceX-ում, Cisco Systems-ում և Uber Technologies-ում: Հատուկ բանագնացը նաև հայտնել է ավելի քան 31 միլիոն դոլարի պարտքերի մասին, որոնց մեծ մասը կապված է ինքնաթիռի գնման համար տրված վարկերի հետ:





























