ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը:

Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.

22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.

11 դեպք՝ ֆիզիկական ներգործության.

8 դեպք՝ խարդախության.

7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման.

6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.

4 դեպք՝ հոգեկան ներգործության.

3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ինքնիրավչության.

2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հուշարձանները ոչնչացնելու։

Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

1-ական դեպք՝ խուլիգանության, ավտոմեքենայի գողության, Ֆիզիկական ներգործության, խարդախություն։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար, 19 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։