Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) վճռականորեն դիմակայելու է անջատողականությանը և Թայվան կղզու հարցում արտաքին միջամտության փորձերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ծյունը։

«ՉԺԱԲ-ը հանդես է գալիս որպես անպարտելի ուժ՝ ազգային միասնությունը պաշտպանելու գործում և երբեք թույլ չի տա Թայվանի անկախությունն ապահովելու անջատողական որևէ ծրագրի իրագործումը։ Մենք միշտ պատրաստ ենք ջախջախել Թայվանի հարցում արտաքին ուժերի միջամտության ցանկացած փորձ», - շեշտել է նա՝ ելույթ ունենալով Պեկինում անցկացվող Սյանշանյան 12-րդ միջազգային անվտանգության ֆորումի պաշտոնական մասի բացման արարողության ժամանակ։