ԱՄՆ զինված ուժերը կորցրել են կապը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոն նահանգում գտնվող ռազմական ուղղաթիռի հետ, չի բացառվում, որ այն կործանվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Թերսթոն շրջանի շերիֆի վարչությունը, որտեղ էլ հենց տեղի է ունեցել միջադեպը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ոստիկանները մեկնել են «Լյուիս-Մաքքորդ ռազմաբազայի մոտ ուղղաթիռի հնարավոր կործանման» վայր։ «Մեզ տեղեկացրել են, որ զինված ուժերը կորցրել են կապն այդ տարածքում գտնվող ուղղաթիռի հետ և մենք սերտորեն համագործակցում ենք [ռազմաբազայի ներկայացուցիչների հետ], որպեսզի ներգրավենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ օգնություն ցուցաբերելու համար»,- հավելել են շերիֆի վարչությունից։



























