Իսրայելն ու Սիրիան մինչև 2025 թվականի վերջը մի շարք ռազմական համաձայնագրեր կստորագրեն։ Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ աղբյուրին։

«Իսրայելի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում։ Մինչև տարեվերջ մի քանի համաձայնագրեր կկնքվեն, հիմնականում՝ ռազմական և անվտանգության ոլորտներում», - ասել է նա։