Սեպտեմբերի 19-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ անձրևներ և հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևելյան քամու ուժգնացում մինչև 18-22 մ/վրկ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով, բայց շաբաթ օրը կրկին կբարձրանա՝ այս անգամ 4-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կհասնի մինչև 15-17 մ/վրկ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +11-ից +13 մ/վրկ, իսկ վաղը կեսօրին՝ +18-ից +20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +4-ից +8, ցերեկը՝ +11-ից +15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4-ից +8, ցերեկը՝ +11-ից +15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +15-ից +18,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4-ից +8, ցերեկը՝ +11-ից +15,
Լոռիում՝ գիշերը՝ +6-ից +10, ցերեկը՝ +12-ից +15,
Տավուշում՝ գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +16-ից +20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +7, ցերեկը՝ +8-ից +12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8-ից +12, ցերեկը՝ +15-ից +19,
Արարատում՝ գիշերը՝ +12-ից +16, ցերեկը՝ +20-ից +22,
Արմավիրում՝ գիշերը՝ +11-ից +16, ցերեկը՝ +19-ից +21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5-ից +8, ցերեկը՝ +15-ից +19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12-ից +15, ցերեկը՝ +20-ից +24,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13-ից +17, ցերեկը՝ +19-ից +22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9-ից +12, ցերեկը՝ +14-ից +18։





























