Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շիբանին ժամանել է Վաշինգտոն՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը քննարկելու համար, հաղորդում է «Ալիխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարությանը։
Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ալ-Շիբանին կփորձի ապահովել Սիրիայի դեմ ԱՄՆ մնացած պատժամիջոցների լիակատար վերացումը: Թրամփի վարչակազմը նախկինում ժամանակավորապես չեղարկել էր այդ պատժամիջոցները, սակայն միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է դրանք լիովին վերացնել:
Սիրիայի նախարարը սեպտեմբերի 19-ին կարող է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ։
Աշ-Շիբանին Միացյալ Նահանգներ է ժամանել Լոնդոնից, որտեղ բանակցություններ է վարել Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ։
Վերջին անգամ Սիրիայի արտգործնախարարը Միացյալ Նահանգներ է այցելել 1999 թվականին։





























