Եվրոպացի առաջնորդները հետապնդում են «ջարդել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ալյասկայի գագաթնաժողովում մշակած ուկրաինական կարգավորման մոտեցումները, ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա՝ Եվրոպան հույս ունի ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանին զսպելու «խաղերի» մեջ։
Եվրոպացիները փորձում են «Միացյալ Նահանգներին վերադարձնել Ռուսաստանին զսպելու իրենց խաղերի մեջ,- ասել է Սերգեյ Լավրովը «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։ -Մասնավորապես, նրանք փորձում են ԱՄՆ-ի հաշվին օդային պաշտպանություն ապահովել «այն զորքերի համար, որոնք ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հույս ունեն տեղակայել Ուկրաինայի տարածքում, որը կմնա կամ մնում է Զելենսկու ռեժիմի վերահսկողության տակ»։
Նախօրեին Սերգեյ Լավրովը նաև հաստատել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում տեղակայված եվրոպական ռազմական զորակազմերը կդիտարկի իբրև «օրինական ռազմական թիրախ»։
Փարիզում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել «կամավորների կոալիցիայի» ավելի քան 30 երկրների առաջնորդների հանդիպումը։ Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո 26 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա: Ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինա օտարերկրյա ռազմական զորքերի տեղակայմանը:





























