Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով «British Petroleum»-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանային նախագահ Ռոբերտ Գերիին շնորհվել է «Շոհրատի» շքանշան։

«Առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 23-րդ կետով, որոշում եմ.

Ադրբեջանում նավթարդյունաբերության զարգացման գործում ունեցած հատուկ ծառայությունների համար BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանային նախագահ Ռոբերտ Գերիին պարգևատրել Շոհրատի շքանշանով», - ասվում է Ալիևի հրամանագրում։