«Արարատ» ֆիլմը կցուցադրվի Բուդապեշտում։ Միջոցառման մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին և Հունգարիայում Ֆրանսիայի ներկայիս դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Ուրախ եմ հանդիպել Ատոմ Էգոյանին Բուդապեշտի դասական ֆիլմերի մարաթոնում, որտեղ ֆրանս-կանադական արտադրություն նրա «Արարատ» ֆիլմը կցուցադրվի այսօր երեկոյան 18:00-ին Uránia Nemzeti Filmszínház-ի շրջանակում՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Լանտոսի ներկայությամբ»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը։