Առաջին տիկին Մելանյա Թրամփը փաստաբաններին հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ցանկացած հարթակի կամ անհատի դեմ, որը հրապարակում է իր մասին «կեղծ» կամ «զրպարտչական» տեղեկություն՝ դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի առնչությամբ, NBC News-ին հայտնել են գործին ծանոթ երկու անձինք։
Վերջերս արշավը հանգեցրել է մի քանի հերքումների և ներողությունների։
Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը «շատ վշտացած է» Էփշտեյնին առնչվող ցանկացած հայտարարությունից, որոնք «նվաստացնում են նրան» և որոնք չեն վերացվել։ Մինչդեռ Արևմտյան թևը հիմնականում պաշտպանողական դիրքորոշում է ընդունել Էփշտեյնին առնչվող վեճում, Արևելյան թևը ավելի անմիջական մոտեցում է ցուցաբերել Մելանյա Թրամփին Էփշտեյնի համատեքստում հիշատակող ցանկացած նյութի նկատմամբ։ Այդ ռազմավարությունն աչքի է ընկնում առաջին տիկնոջ և նրա թիմի զսպվածությամբ, ովքերմ ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ավելի խտրաբարո են եղել իրենց գործողություններում՝ առաջին ժամկետի համեմատ։
Բոլորվին վերջերս՝ երկուշաբթի, առաջին տիկինն իր X սոցիալական ցանցի էջում հրապարակել է The Daily Beast պարբերականի թարմացված ներողությունը և հերքումը, որոնք հետագայում տարածել են Սպիտակ տունն ու նրա դաշնակիցները։
The Daily Beast-ը հետ է կանչել Մայքլ Վոլֆի հետ հարցազրույցի վրա հիմնված «Մելանիա Թրամփը «խորապես ներգրավված է» Էփշտեյնի սկանդալում» վերնագրով հոդվածը, որում պնդում էր, թե Էփշտեյնը ներգրավված է եղել իր՝ Թրամփի հետ ծանոթացման գործում: Հուլիսյան հոդվածը հրապարակվել է առաջին տիկնոջ փաստաբանների բողոքարկումից կարճ ժամանակ առաջ՝ «վիճարկելով հոդվածի վերնագիրը և ձևաչափը», ըստ խմբագրի ծանոթագրության: Անցյալ շաբաթ այդ հոդվածը թարմացվել է՝ նշելով, որ The Daily Beast-ը միաժամանակ հեռացրել է «Թրամփ-Էպշտեյնի սկանդալը չի կարող դադարել և երբեք չի դադարի» վերնագրով փոդքասթի հատվածը, որտեղ հիշատակվում էր Մելանյա Թրամփը և հոլովվում էր Վոլֆի անունը:
Առաջին տիկնոջ մամուլի խոսնակ Նիք Քլեմենսը NBC News-ին հայտարարել է. «Առաջին տիկին Մելանյա Թրամփի փաստաբաններն ակտիվորեն ձգտում են անհապաղ հերքել և ներողություն խնդրել չարամիտ, զրպարտչական ստեր տարածողներից: նախագահ Թրամփի հետ առաջին տիկնոջ հանդիպման իրական պատմությունը պարունակում է նրա բեսթսելլեր «Մելանիա» գրքում»:
Գրքում Մելանյա Թրամփը պատմել է, որ առաջին անգամ ամուսնուն հանդիպել է 1998 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի Kit Kat ակումբում անցկացված երեկույթի ժամանակ, և որ նրանց ծանոթացրել է ուրիշ մեկը, ոչ թե Էփշտեյնը: Դրանք առաջին տիկնոջ և Էփշտեյնի սագայի շուրջ հերքումների շարքի վերջին դեպքերն էին: Մելանյա Թրամփի մասին հիշատակումները հեռացվել են նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուի մասին անցյալ ամիս հրատարակված նոր գրքից: Պարզ չէ՝ արդյոք հրատարակիչը ստացե՞լ է որևէ պաշտոնական ծանուցում առաջին տիկնոջ փաստաբաններից, թե՞ ինքնուրույն որոշել է հրապարակել նյութը:
Գրքի նախորդ տարբերակում, որին ծանոթացել է NBC News-ը, ևս պնդում էր, որ Էփշտեյնը «նպաստել է» Դոնալդ Թրամփի հետ Մելանիայի ծանոթացմանը և առաջին տիկնոջ մասին այլ հղումներ է պարունակում: Գրքում չի նշվել, որ նա տեղյակ է եղել որևէ անօրինական գործունեության մասին:





























