ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայում հայտարարել է, որ ուրբաթ կխոսի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ՝ գործարք կնքելու փորձ կատարելու համար, հավելելով, որ TikTok-ը ժողովրդականություն է վայելում երիտասարդների շրջանում, հաղորդում է BBC News-ն։

Նա նշել է, որ հարթակն անցյալ տարի իրեն օգնել է նախընտրաական պայքարում։

Թրամփը հավելել է, որ կնախընտրեր օգտվել TikTok-ի տեխնոլոգիական և ֆինանսական առավելություններից և որ այն պատկաներ ամերիկացի ներդրողներին, որոնց նա անվանել է «ազնիվ, օրինական ընկերություններ»։

Ավելի վաղ Թրամփը պաշտոնապես չորրորդ անգամ մինչև դեկտեմբերի 16-ը երկարաձգել էր TikTok սոցիալական մեդիա հավելվածի հասանելիությունը Միացյալ Նահանգներում՝ ժամանակ տալով ավարտին հասցնելու երկուշաբթի ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարության պաշտոնյաների միջև բանակցություններից հետո հայտարարված շրջանակային համաձայնագիրը։