Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Հատուկ ռազմական գործողության գոտու» շփման գծում տեղակայված է ավելի քան 700 հազար մարդ, հաղորդում է ТАСС-ը։

Խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Հատուկ ռազմական գործողության վետերանների համար պետական ​​մարմիններում քվոտաների գաղափարը՝ պետության ղեկավարը նշել է, որ ոչ բոլոր զինվորներն են իրենց տեսնում պետական ​​ծառայողների պաշտոնում։

«Հասկանո՞ւմ եք, մարտական շփման գծում ավելի քան 700 հազար մարդ կա»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ «այդ մարդկանց մեջ մենք պետք է ընտրենք նրանց, ովքեր պատրաստ են և հակված են նման տեսակի գործունեությանը», ինչպիսին է կառավարությունում աշխատելը։