Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հինգ նահանգներում պարետային ժամ է սահմանել և արտակարգ դրությունն ընդլայնել է ութ շրջանների համար՝ դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումներից հետո: Հրամանագիրը հրապարակվել է նախագահական վարչակազմի կայքում:

«Կիրառել տեղաշարժի ազատության սահմանափակումներ ժամը 22:00-ից մինչև առավոտյան 5:00-ն հետևյալ նահանգներում՝ Կոտոպաշի, Իմբաբուրա, Չիմբորասո, Բոլիվար և Կարչի», - ասվում է հրամանագրում:

Սեպտեմբերի 16-ին Նոբոան արտակարգ դրություն է հայտարարել յոթ նահանգներում՝ Կարչի, Իմբաբուրա, Պիչինչա, Ասուայ, Բոլիվար, Կոտոպաշի և Սանտո Դոմինգո: Նոր հրամանագրով Չիմբորասոն ավելացվել է ցուցակում:

Նախագահական վարչակազմը նաև հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «ահաբեկչական գործողությունների, անօրինական ճանապարհային արգելափակումների և կազմակերպված բռնության դիմող անձինք կպատժվեն օրենքի համաձայն»: «Սա ճնշում չէ, սա օրենքի պահպանում է: Ոչ ոք օրենքից վեր չէ», - հայտարարել են իշխանությունները: