Ըստ Մեծ Բրիտանիայի MI6 արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի՝ «բացարձակապես ոչ մի ապացույց չկա», որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայում։
«Նա ձգտում է իր կայսերական կամքը պարտադրել իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Բայց դա նրան չի հաջողվի»,- ընդգծել է Մուրը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։ «Անկեղծ ասած, Պուտինը կծել է ավելին, քան կարող է կուլ տալ։ Նրան թվում էր, թե հեշտ հաղթանակ կտանի։ Բայց նա՝ շատերի նման, թերագնահատել է ուկրաինացիներին»,- ըստ DW-ի՝ հավելել է MI6-ի ղեկավարը։
Բրիտանական հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ պատերազմն ամրապնդել է ուկրաինական ազգային ինքնությունը և արագացրել երկրի շարժումը դեպի Արևմուտք։
Ըստ MI6-ի ղեկավարի՝ Պուտինը զոհաբերում է իր երկրի ապագան՝ հանուն իր սեփական ժառանգության և պատմության աղավաղված տարբերակի, բայց պատերազմը կարագացնի այդ անկումը։ «Եվ Ռուսաստանից ուժեղ տերությունները Ուկրաինայից թույլ տերություններին չեն կարողացել իրենց ենթարկել»,- զգուշացրել է Մուրը։





























