ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝

Վահան Ալեքսանի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»։