ԱՄՆ իշխանությունները հաստատել են Լեհաստանին 780 միլիոն դոլարի Javelin հակատանկային հրթիռների վաճառքը։

«Այդ քայլը կխթանի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը և ազգային անվտանգությունը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության շարժիչ ուժ է»,- ըստ DW-ի՝ հայտարարել է Պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA):

ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն հաստատել է համապատասխան գումարի Javelin-ների վաճառքը, և DSCA-ն տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որի որոշումից կախված է գործարքի վերջնական հաստատումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։