Ես ավարտեցի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ արդյունավետ հեռախոսազրույցը, սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Մենք առաջընթաց ունենք բազմաթիվ կարևոր հարցերի՝ առևտրի, ֆենտանիլի, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման անհրաժեշտության և TikTok-ի հարցով համաձայնագրի հաստատման շուրջ։

Ես նաև նախագահ Սի Ցզինպինի հետ պայմանավորվեցի Հարավային Կորեայում անկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում հանդիպելու, հաջորդ տարվա սկզբին Չինաստան իմ այցի և նախագահ Սի Ցզինպինի՝ հարմար ժամանակ Միացյալ Նահանգներ ժամանման մասին։ Զրույցը շատ արդյունավետ էր։ Մենք կրկին կխոսենք հեռախոսով։ Երախտապարտ եմ TikTok-ի հարցում հավանություն տալու համար, և երկուսս էլ անհամբեր սպասում ենք հանդիպմանը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության շրջանակում»,- նշել է Թրամփը։