Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը սեպտեմբերի 19-ին իր հավատարմագրերը հանձնեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Դրա մասին հայտնել են Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատնից։
Հանդիպումը կառուցողական էր և ցույց տվեց երկխոսությունը շարունակելու ընդհանուր ցանկությունը։
Լագուտը վերահաստատել է Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ամրապնդելու իր հանձնառությունը։





























