Թուրքիայի նախագահի գլխավոր դաշնակից՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ «աշխարհին մարտահրավեր նետող ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի դեմ ամենահարմար տարբերակը» «նոր դարի բանականությանը, դիվանագիտությանը, քաղաքականության ոգուն, աշխարհագրական պայմաններին և ռազմավարական իրավիճակին համապատասխանող» «Թուրքական Հանրապետությունների Կազմակերպության (ԹՀԿ) դաշինքի» կառուցումն ու վերակենդանացումն է, հաղորդում է Haberler-ը։
«Մենք ցանկանում և առաջարկում ենք, որ «ԹՌՉ» (Թուրքիա, Ռուսաստան, Չինաստան) դաշինքը բաղկացած լինի Թուրքիայից, Ռուսաստանից և Չինաստանից։ Անելանելիությունը, անհույս վիճակը և լուծման բացակայությունը երաշտ է, լճացում, գործողությունների և մտքերի առումով ինքնամփոփություն։ Թուրք ազգը և Թուրքիայի Հանրապետությունը նոր դարում մերժել են անելանելիությունը, բացառել են լուծման բացակայությունը և հետ մղել հուսահատությունը։ Թուրքերի դարաշրջանը կամրապնդվի ազգային միասնության և եղբայրության գիտակցությամբ և կգրանցվի՝ ունենալով առանց ահաբեկչության Թուրքիայի նպատակը։ Ոչ մի թշնամական ուժ և մտածելակերպ չեն կարողանա կանգնեցնել այս նախասահմանված պատմական ընթացքը», - հայտարարել է Բահչելին։





























