Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։
«Ռուստեմը (Ումերով, - խմբ.) Մեդինսկու հետ խոսել է փոխանակման մասին. նրանք կապի մեջ են։ Մենք ուզում ենք 1000 մարդ ստանալ և մենք աշխատում ենք ցուցակի վրա», - ասել է նա։
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև հանդիպման վերաբերյալ Զելենսկին նշել է, որ այս պահին հարցում «որևէ առաջընթաց չկա»։
Նրա խոսքով՝ ռուսները «այժմ փորձում են ձգձգել բանակցությունները բոլոր հնարավոր միջոցներով և չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի»։
«Նրանք կրկին ստեցին. Մենք հանդիպում ենք, կա փոխանակման վերաբերյալ համաձանություն և դրանից բացի համաձայնություն կա նաև այն ձևաչափի վերաբերյալ, որով առաջնորդները կհանդիպեն՝ փորձելով բանակցել պատերազմի ավարտի շուրջ, այս կամ այն փուլում»։ Բայց նրանք հանդիպեցին և համաձայնեցին միայն փոխանակման շուրջ։ Նրանք վերադարձան և ասացին. «Եկեք շարունակենք քաղաքացիական անձանց փոխանակումը... քաղաքացիական անձանցից հետո կլինի զանգ Ռուստեմի հետ, մենք այն ավելի մանրամասն կքննարկենք»։ Նրանք զանգ ունեցան։ Հիմա ասում են. «Մենք հավանաբար պետք է ինչ-որ այլ բան անենք՝ տեխնիկական հանդիպումներ»։ Այսպիսով, նրանք ամեն ինչ հետաձգում են», - հավելել է նա։
Զելենսկին նշել է, որ այս հարցը կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ նա էլ կզրուցի Չինաստանի հետ։
«Կարծում եմ՝ բոլորը քիչ-քիչ կաշխատեն, որպեսզի առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի ունենա», - հայտարարել է նա։





























