Ռուսաստանի դեմ ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթը, որը նախատեսվում է շուտով ընդունել, համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ: Այս մասին TF1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Այս նոր, լայնածավալ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ նոր փաթեթը շուտով կընդունվի։
Սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ: Դրանք, ի թիվս այլ բաների, ներառում են 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև կրիպտոարժույթների և բանկերի դեմ միջոցառումներ: Միևնույն ժամանակ, տնտեսական և սոցիալական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ, ինչպես պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:





























