ԱՊՀ երկրների շարքում Ղազախստանում 2025 թվականի ամռան համար հյուրանոցների ամրագրումների ամենամեծ աճն է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով «Островок» առցանց հյուրանոցների և բնակարանների ամրագրման ծառայության ուսումնասիրությանը։

«ԱՊՀ երկրների նկատմամբ հետաքրքրությունը հատկապես նկատելիորեն աճել է այս ամռանը. Ղազախստանում նախորդ տարվա համեմատ ամրագրումների աճը կազմել է 64%, Հայաստանում՝ 55%, Վրաստանում՝ 37%, Ղրղզստանում՝ 27%, իսկ Ուզբեկստանում՝ 16%»,- նշել են փորձագետները։

Ծառայության տվյալներով՝ այս ամռանը արտասահմանյան արձակուրդների ամենատարածված երեք ուղղություններն են Բելառուսը, Թուրքիան և Աբխազիան։

Ամենատարածված տասնյակի մեջ են նաև Վրաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Թաիլանդը, Իտալիան, Ուզբեկստանը և Չինաստանը։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի ամռան համար միջազգային հյուրանոցների ամրագրումների թիվը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով։