Նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպում՝ բանակցությունների օրակարգն ընդարձակ կլինի։ Ըստ ТАСС-ի՝ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«Հանդիպումը նախատեսված է, և օրակարգն ընդարձակ է,- լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում նշել է նա՝ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան։ -Հանդիպումն ինքնին կարևոր է»։





























