Սամարայի դատարանը Արտեմ Հայրապետյանին և Անար Հուսեյնովին դատապարտել է համապատասխանաբար ութ և ինը տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ 50 մարդու թունավորման պատճառ դարձած «Мистер сидр» ըմպելիքի արտադրության առնչությամբ, հայտնել է ТАСС-ը։
«Հուսեյնովը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Հայրապետյանը՝ ութ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- ասել է դատավորը։
Հետաքննության տվյալներով՝ Հուսեյնովը զբաղվել է ըմպելիքի արտադրությամբ, իսկ Հայրապետյանը մատակարարել է դրա համար նախատեսված ալկոհոլը։
Դատավարության ընթացքում նրանք պարզաբանել են, որ Հայրապետյանը Հուսեյնովին չորս տոննա ալկոհոլ է վաճառել 400 հազար ռուբլով՝ վաստակելով 20 հազար ռուբլի։ Մեղադրյալները պնդել են, որ տեղյակ չեն եղել, որ ալկոհոլը մեթիլացված է և չեն անցկացրել անհրաժեշտ թեստավորումը։




























