Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են արտասահմանից երկիր թմրանյութերի մատակարարման շղթայի բացահայտման մասին, հաղորդել է «Новости-Грузия»-ն։

Գործով մեղադրյալների թվում են ՌԴ քաղաքացի, 40-ամյա Ա.Թ.-ն, Ադրբեջանի քաղաքացի, 22-ամյա Կ.Մ.-ն և Վրաստանի քաղաքացի նախկինում թմրանյութերի առնչությամբ հանցագործությունների համար դատապարտված 45-ամյա Ի.Ս.-ն։

Առաջինը Գորի քաղաքում ձերբակալվել է Ի.Ս.-ն։ Ոստիկանությունը նրանից առգրավել է շուրջ կես կիլոգրամ alfa-PVP (Polyvinylpyrrolidone)։ Այնուհետև պարզվել է, որ տղամարդը հանցավոր խմբի անդամ է եղել և Վրաստանում թմրանյութեր է ապօրինի շրջանառություն իրականացրել։ Ի.Ս.-ն պետք է ստանար թմրանյութերի մեկ այլ խմբաքանակ՝ մինչև 2 կգ մեթադոն, որը երկիր էր ներմուծվել ռուսաստանցու վարած բեռնատարով։

Քանի որ ձերբակալված Ի.Ս.-ի հետ կապն անհաջող էր, Ադրբեջանի քաղաքացին ընդունել է խմբաքանակը։ Փոխանցման տուփում թաքցված թմրանյութերն առգրավվել են առաքումից անմիջապես հետո։ Ա.Թ. և Կ.Մ.-ն ւս ձերբակալվել են։

Հետաքննությունը շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, դրանց վաճառքին նպաստելու և Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքներով։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։