Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական Տարա Ռիդին: Վերջինս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մեղադրել է սեռական ոտնձգության մեջ, երբ նա սենատոր էր, հաղորդում է Ведомости-ն։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ռիդն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականին արտագաղթել է Ռուսաստան՝ վախենալով իր հայրենիքում հետապնդումներից, այն բանից հետո, երբ Բայդենին հրապարակայնորեն մեղադրել է իրեն սեռական ոտնձգության մեջ։

Տարա Ռիդը պնդել է, որ դա տեղի է ունեցել 1992-1993 թվականներին Բայդենի օգնականի պաշտոնում աշխատելու ընթացքում։ Այդ ժամանակ Բայդենը սենատոր էր։

Բայդենը հերքել է իր նախկին աշխատակցուհու մեղադրանքները։ Ռիդը Ռուսաստանում մնալու իր որոշումն անվանել է «քաղաքական ապաստան»։