Բուլղարիայում մեկնարկում են «Եվրոպական Սպարտան» 2025 միջազգային ռազմական տրանսպորտային ավիացիայի վարժանքները: Բուլղարական հեռագրական գործակալության տվյալներով՝ Բուլղարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի և Լիտվայի ռազմաօդային ուժերի անձնակազմերի թռիչքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 3-ը՝ Բեզմեր ավիաբազայի մոտակայքում:

Վարժությունները կներառեն մարտավարական մոտեցումներ, ցածր բարձրության թռիչքներ, մարտավարական թռիչքներ, զորքերի օդային վայրէջքներ և բժշկական տարհանումներ: «Սպարտան» ռազմական տրանսպորտային ինքնաթիռներից բացի, թռիչքները կիրականացնեն նաև Casa C-295 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: