Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լևոն Մովսիսյանի վարած «Լեքսուս» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արման Ղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մովսիսյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում՝ որպես տնօրենի տեղակալ:



























