Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանային անցակետերը կբացվեն չորեքշաբթիից հինգշաբթի գիշերը, ըստ Reuters-ի՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանն այս ամիս փակել էր Բելառուսի հետ սահմանը՝ Բելառուսում Ռուսաստանի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պատճառով։ ՆԱՏՕ-ի դաշինքի և Եվրամիության անդամ Լեհաստանում «Запад» զորավարժությունների վերաբերյալ մտահոգությունները սրվել են, երբ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մոտ 21 ռուսական անօդաչու թռչող սարք մտավ նրա օդային տարածք։

«Այդ զորավարժությունների ավարտը նվազեցնում է, թեև չեմ կարող ասել, որ վերացնում է, տարբեր սպառնալիքներ, և, հաշվի առնելով լեհական փոխադրողների և երկաթուղիների տնտեսական շահերը, եզրակացրել ենք, որ այդ միջոցառումը հասել է իր նպատակին,- կառավարությանը հայտնել է Տուսկը։ -Եթե լարվածությունը սրվի, մենք չենք տատանվի և համապատասխան որոշումներ կընդունենք»։