Հայաստանի քաղաքացիները պետական հիմնական ծառայությունները կարող են ստանալ «մեկ պատուհանի» սկզբունքով կամ համացանցի միջոցով: Այյս մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա հիշեցրել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2011թ. հունվարից զգալիորեն հեշտացել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների  գրանցումը: Այնուամենայնիվ, մի շարք գործողություններ, այդ թվում` բաժնետոմսերի վաճառքը, կանոնադրության փոփոխությունը կամ տնօրենի գրանցումը դեռեւս երկար ընթացակարգ են պահանջում: Այս տարի նախարարությունը պատրաստվում է պետական ծառայությունների միացյալ կոնցեպցիա մշակել, որը կարող է հիմք հանդիսանալ մեկ պատուհանի» սկզբունքով կամ համացանցի միջոցով պետական ծառայություններրի 80 - 90%-ն ստանալու համար:

Տվյալ գործընթացը կարող է երկար տեւել. Դրա համար մենք, մասնավորապես, մտադիր ենք թվայնացնել մեր գրանցման գրասենյակների ամբողջ արխիվը», - հավելել է նախարարը: