Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մեր հանդիպման ժամանակ արտահայտած նրա գաղափարների համար։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
«Խաղաղությունը վերադարձել է Հարավային Կովկաս։ Երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը մեր ընդհանուր նպատակներն են։ Մենք անհամբեր սպասում ենք շարունակական համագործակցությանը», - նշել է նա։





























