Քիթ Քելլոգին դուր է եկել Լեհաստանի՝ ՌԴ-ին ուղղված կոչը՝ «չնվնվալ», եթե նրա ինքնաթիռները խոցվեն ՆԱՏՕ-ի տարածքում։ Այս մասին Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, փոխանցում է DW-ն ։
«Այն, ինչ Սիկորսկին ասաց երեկ, իսկապես լավն էր», - ասել է Քելլոգը։
Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր Էստոնիայի կողմից՝ ռուսական երեք կործանիչների կողմից իր օդային տարածքը խախտելուց հետո։





























