Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Աերացիա թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար «Գազել»-ը, հաղորդում է SHamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Գազել»-ը կողաշրջվել է ու մասամբ փակել աջակողմյան երթևեկելի գոտին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները:



























