G7-ի արտգործնախարարները դատապարտեցին Ռուսաստանին։
«Մենք մտահոգություն հայտնեցինք Ռուսաստանի կողմից Էստոնիայի, Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք անընդունելի են և սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար», - DW-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարության մեջ նշել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների ներկայացուցիչները հայտարարել են «ուժեղ, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի» նկատմամբ իրենց հանձնառության մասին և որ կշարունակեն համակարգել իրենց գործողությունները Միացյալ Նահանգների հետ՝ Կիևին հուսալի և հավաստի անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՌԴ-ի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների հարցը, այդ թվում՝ Կրեմլին աջակցող երրորդ երկրների դեմ միջոցներ ձեռնարկելը։ «Մենք ողջունում ենք «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարների միջև շարունակվող քննարկումները՝ Ուկրաինային աջակցելու համար ռուսական ակտիվների հետագա օգտագործման մասին»,- ընդգծել են պետությունների ոչ պաշտոնական ակումբում։





























