Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Սիրիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ կոմյունիկե են ստորագրել, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է «աջակցել սիրիացի ժողովրդին կայունության ճանապարհին»։
«Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շաարայի հետ բանակցությունների ընթացքում մենք նաև մանրամասն քննարկել ենք համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների անվտանգության սպառնալիքները և դրանց հակազդելու կարևորությունը։
Պայմանավորվեցինք հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա»,- նշել է նա։





























