Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը:

«Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, որը ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, այլև դարձել է վթարի պատճառ։

Մինչև պարեկների ժամանումը՝ «Mercedes»-ի վարորդի ընկերները ժամանել են դեպքի վայր ու ավտոմեքենայի վրայից հանել են հետևի համարանիշները, պատճառաբանելով, թե ուզում են մեքենան սարքել ու վաճառել, համարները պետք չի երևա, որ մարդիկ չիմանան, որ ավտոմեքենան «խփած է»: