Կարմիր Խաչի երևանյան պատվիրակությունը դիմումներ է ընդունում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով անհետ կորածների ընտանիքներից։

«Եթե դուք ընտանիքի անդամ ունեք, որն անհայտ կորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային զինված հակամարտության հետևանքով, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ որոնողական հայտ ներկայացնելու համար, եթե նման հայտ դեռ չի բացվել Ռուսաստանի կամ Ուկրաինայի մեր գրասենյակներից որևէ մեկում։

Դիմել կարող են միայն անհայտ կորածների մերձավոր ազգականները՝ ծնողները, երեխաները, ամուսինները։ Բացված հայտերը կփոխանցվեն ԿԽՄԿ-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) Որոնողական կենտրոնական գործակալություն։

Դուք կարող եք դիմում ներկայացնել՝ զանգահարելով 098 25 52 73 կամ 077 08 20 27 հեռախոսահամարներով կամ այցելելով մեր գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Նաիրի Զարյան փող., 73/3»,- ասվում է հաղորդագրության մեջ։