Դանիայի հյուսիսում գտնվող Օլբորգի օդանավակայանի մոտ գտնվող օդային տարածքը փակվել է սեպտեմբերի 26-ի գիշերը՝ տարածաշրջանում անհայտ անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունների պատճառով: Սահմանափակումները գործել են տեղական ժամանակով ժամը 23:40-ից մինչև 00:35-ը: DW-ի փոխանցմամբ՝ սա հինգ օրվա ընթացքում երրորդ նմանատիպ միջադեպն է:
FlightRadar24-ի տվյալներով, սահմանափակումների պատճառով Օլբորգ մեկնող առնվազն երկու ինքնաթիռ չի հասել իր նպատակակետին։ KL1289 չվերթը վերադարձել է Ամստերդամ, իսկ Կոպենհագենից SK1225 չվերթը չեղարկվել է։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ԱԹՍ-ները տեղայնացնել չի հաջողվել։ Օլբորգի մոտ գտնվում է դանիական ռազմական բազաներից մեկը։ Նախորդ օրը չճանաչված դրոններ էին նկատվել Օլբորգի, Էսբյերգի և Սյոններբորգի օդանավակայանների, ինչպես նաև դանիական ռազմաօդային ուժերի մեկ այլ ավիաբազայի՝ Սկրիդստրուպի շրջակայքում։ Բոլորին հաջողվել էր լքել Դանիայի տարածքը, թե ով և որտեղից էր դրանք գործարկել, անհայտ է, սակայն դանիացի զինվորականները վստահ են, որ դրանք պրոֆեսիոնալներ են եղել։





























