Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Երժան Նիգմատուլլաուլի Աշիկբաևն ազատվել է ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է Tengrinews.kz-ն։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռացրել է արտգործնախարար Մուրատ Նուրթլեուին և նրան նշանակել միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով նախագահի օգնական։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է դարձել Երմեկ Կոշերբաևը։





























