Սեպտեմբերի 29-ին` ժամը 00։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի  գազի բալոնի փականը։