Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մարտական ​​լազերների արդյունավետությունը շարունակ աճում է, դրանց թվում՝ որպես անօդաչու թռչող սարքերին հակազդող պայքարի միջոց։ Վերջերս ավստրալական պաշտպանական կապալառու Electro Optic Systems-ը ներկայացրել է մինչև 150 կՎտ հզորությամբ Apollo (HELW) բարձր էներգիայի լազերային համակարգը, որն ընդունակ է ինքնուրույն ոչնչացնելու և մինչև 200 անօդաչու թռչող սարք։

Apollo -ն տեղավորվում է ստանդարտ վեց մետրանոց բեռնարկղի մեջ, որի տանիքին տեղադրված են երկու ճառագայթիչներ, գրում է Техкульт-ը։ Անօդաչու թռչող սարքերը կարող են ամբողջությամբ ոչնչացվել մինչև 3 կմ հեռավորության վրա, իսկ օպտիկական սենսորները կարող են շարքից հանվել 15 կմ հեռավորության վրա։ Մարտական ​​գործողությունների ընթացքում լազերն ի վիճակի է պտտվել 360 աստիճանով։

Լազերը պահանջում է ընդամենը 700 միլիվայրկյան՝ 60 աստիճանի աղեղի սահմաններում հերթական թիրախի ուղղությամբ շրջվելու համար։ Apollo-ն ի վիճակի է ընդամենը մեկ րոպեում ոչնչացնել մինչև 20 փոքր անօդաչու թռչող սարք։ Դրա հիմնական առավելություններից մեկն ինքնավար էներգիայի աղբյուրի առկայությունն է, որի հզորությունը բավարար է մինչև 200 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու համար։