ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ իր կարծիքով կառավարության աշխատանքի դադարեցումն անխուսափելի է, քանի որ ֆինանսավորման հոսքի պահպանման շուրջ փակուղային վիճակը շարունակվում է, հաղորդում է CNN-ը։
«Ըստ իս, դեմոկրատների պատճառով մեզ կառավարության աշխատանքի դադարեցում է սպասում։ Հուսով եմ՝ նրանք կփոխեն իրենց միտքը, բայց կտեսնենք»,- ասել է նա։
Վենսը դեմոկրատներին մեղադրել է առողջապահության ֆինանսավորում պահանջելու մեջ՝ կառավարության աշխատանքը չդադարեցնելու դիմաց։





























