ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը Փարիզում կմասնակցի եվրոպական, արաբական և այլ երկրների հետ կայանալիք նախարարական հանդիպմանը՝ Գազայից հետո անցումային շրջանը քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հանդիպումը, որը տեղի կունենա Իսրայելի, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և միջնորդների միջև եգիպտական Կարմիր ծովի հանգստավայր Շարմ էլ Շեյխում բանակցությունների հետ մեկտեղ, նպատակ ունի քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանի իրականացման ուղիները և գնահատել երկրների համատեղ պարտավորությունները։
Հիշեցնենք, որ ներկայումս բանակցություններ են ընթանում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Անուղղակի բանակցություններին մասնակցում են ՀԱՄԱՍ-ի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Կատարի ներկայացուցիչները։





























