Իսրայելի իշխանությունները սպասում են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված բոլոր 20 ողջ մնացած պատանդների ազատ արձակումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին կամ 13-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատանդները, հավանաբար, ազատ կարձակվեն երկուշաբթի օրը։ Իսրայելական աղբյուրների համաձայն, սեպտեմբերի վերջի դրությամբ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները Գազայում շարունակում են պահել 20 կենդանի պատանդների և 28 զոհվածների մարմիններ։